Բաժիններ՝

Հուլիսին Թուրքիան ամենաշատ ապրանք ներկրել է Ռուսաստանից

Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել ներկրման և արտահանման ծավալների մասին։

2018թ. հուլիսին Թուրքիան ամենաշատ ապրանքները ներկրել է Ռուսաստանից։ Ռուսաստանից ներկրված ապրանքների ծավալները կազմել են 1 մլրդ 589 մլն դոլար։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Չինաստանը (1մլրդ 447մլն դոլար), իսկ երրորդ հորիզոնականում հայտնվել է Գերմանիան (1մլրդ 280 մլն դոլար)։

Իսկ հունիսին Թուրքիան ամենաշատ ապրանքները ներկրել էր Չինաստանից (1 մլրդ 838 մլն դոլար)։ Երկրորդ հորիզանականում էր Ռուսաստանը (1 մլրդ 447 մլն), երրորդ հորիզոնականում՝ Գերմանիան (1մլրդ 280մլն դոլար):

Առևտրի նախարարությունը տվյալներ է ներկայացվել նաև 2018թ. օգոստոսին Թուրքիայի արտահանման ծավալների վերաբերյալ։ Օգոստոսին արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 6.5 տոկոսով և կազմել են 12 մլրդ 389 մլն դոլար։ 2018թ հունվարից–օգոստոս ընկած ժամանակահատվածում արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ աճել են 5.3 տոկոսով և կազմել 108 մլրդ 661 մլն դոլար։ Վերջին 1 տարվա Թուրքիայի արտահանման ծավալները կազմել են 162 մլրդ 417 մլն դոլար։

Օգոստոսին Թուրքիան ամենաշատ ապրանքներ արտահանել է Գերմանիա (1մլրդ 129մլն դոլար): 2-րդ հորիզոնականում է Մեծ Բրիտանիան (912 մլն դոլար), իսկ 3-րդ տեղում է Իրաքը (650 մլն դոլար)։

Թուրքիայի արտաքին առևտրի ծավալներն էլ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 15.9 տոկոսով և կազմել են 27 մլրդ 264 մլն դոլար։

Finansgundem

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս