Առնվազն 70 խաղաղ բնակիչ է զոհվել եւ տուժել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից Սիրիայի Դեյր Էզ Զոր նահանգի բնակավայրին հասցված հարվածի հետեւանքով:
2018թ. նոյեմբերի 28-ին Տորոնտոյի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գրասենյակում տեղի ունեցավ կանադացի գրող ՈՒենդի Էլիոթի գրքի շնորհանդեսը, որի վերնագիրն է` «Կորով ու շնորհ խելագար աշխարհում. 1908-1923թթ. Թալասում (Թուրքիա) իրականացված մարդասիրական աշխատանքները»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում իր կաբինետի «ընդգրկուն վերակազմում» է նախապատրաստում, որը տեղի կունենա առաջիկա ամիսներին:
Ֆիլիպիններում մեկ ամսում առնվազն 70 մարդ է մահացել կարմրուկից, նրանց մեծամասնությունը երեխաներ են։
Վրաստանի պաշտպանության նախարարության հրետանային զորավարժությունների կապակցությամբ Թբիլիսիի օդային տարածությունը պարբերաբար փակվելու է քաղաքացիական օդանավերի համար:
Ստամբուլ նահանի Չեքմեքյոյ շրջանի Քըրազը թաղամասում կործանվել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող «Bell UH-1» մակնիշի ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռ։ Վթարի հետևանքով զոհվել է 7 հոգի, որից 2-ը՝ օդաչուներ էին, իսկ 5-ը՝ զինվորներ։
Ռուսաստանը եւ մի քանի այլ երկրներ կարող են ԱՄՆ-ի համար սպառնալիք դառնալ տիեզերքում:
ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետականները եւ դեմոկրատներն սկզբունքային համաձայնության են հասել սահմանի անվտանգության ապահովման հարցերի շուրջը՝ այդ կերպ խուսափելու փետրվարի 15-ին դաշնային կառավարության աշխատանքի նոր դադարեցումից («շաթդաունից»):
Ֆրանսիայի Իսսի լե Մուլինո քաղաքում տասներկու մարդ է տուժել ռելսերից տրամվայի դուրս ընկնելու հետեւանքով:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` փետրվարի 13-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։
Առնվազն 17 մարդ է զոհվել Դելիի կենտրոնական շրջանի Arpit Palace հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իշխանություններին:
«Հայ-թուրքական հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության ամենակարևոր կետերից մեկն է: Սակայն չի բացառվում, որ Կառավարության ծրագրում այդ թեման չներառելն ուղերձ է Թուրքիայի իշխանություններին, որոնք այս հարցն արդեն երկար ժամանակ մղել են ետին պլան: ԼՂ հակամարտության վերաբերյալ Կառավարությունն իր տեսլականը մանրամասնորեն ներկայացրել էր, ինչն ուրախալի է և կանխատեսելիություն է մտցնում գործընթացում»:
Մադրիդում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ մի շարք քաղաքական ուժերի հետ միասին իրենց բողոքը հայտնելու Կատալոնիայի իշխանությունների հետ բանակցություններին:
«Նման իրավիճակում Հայաստանի առաքելությունը կարող է ասոցիացվել Ռուսաստանի Դաշնության և Սիրիայում ռուսական քաղաքականության հետ՝ իր բոլոր բացասական հետևանքներով»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 13-ին Սոչիի հանդիպմանը կքննարկեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները:
Իրանը պետք է իր դերը խաղա սիրիացի փախստականների հայրենիք վերադառնալու գործընթացում: Այդ մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ Բեյրութում կայացած հանդիպումից հետո:
ՌԴ-ն ձգտելու է լիաֆորմատ մասնակցության հասնել Իրանի հետ արտաքին առեւտրական հաշվարկների INSTEX մեխանիզմին:
Չինաստանը բողոք է հայտնել Թուրքիային՝ ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական Ինքնավար շրջանում ույղուրների համար համակենտրոնացման ճամբարների գործելու վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) արած արտահայտությունների առնչությամբ:
ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք, հակահայ լոբբիստ Քևին Օքսուզի վերաբերյալ դատավճիռը Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանը կհրապարակի փետրվարի 11-ին:
Ադրբեջանում փետրվարի 11-ին ձերբակալվել է լրտեսության մեջ կասկածվող Մինգեչաուրի բնակիչ Ալեքբերով Անար Վագիֆ օղլուն:
Վրաստանը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ավելի մեծ մասնակցություն է ակնկալում վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման գործընթացքում:
Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու գործարքի հետ կապված սկանդալը շարունակվում է:
Թեհրանը կշարունակի մեծացնել իր ռազմական հզորությունը եւ կզարգացնի հրթիռային ծրագիրը:
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն գտնում է, որ երկրում ընտրական գործընթացը կսկսվի «իշխանության բռնատիրման դադարեցումից» հետո:
ԱՄՆ-ի Մինեսոտայի նահանգից դեմոկրատ սենատոր Էմի Քլոբուշարը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններին մասնակցելու որոշման մասին:
Իրանում հազարից ավելի քաղաքներում եւ 10 հազար բնակավայրերում անցկացվում են զանգվածային տոնական միջոցառումներ՝ նվիրված Իսլամական հեղափոխության 40-ամյակին:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ֆուլերթոն քաղաքում տասը մարդ է հոսպիտալացվել այն բանից հետո, երբ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ անցորդների:
ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի տեղակալ Ջեֆրի Գերիշը փետրվարի 11-ին Չինաստանի հետ բանակցությունների հերթական փուլն է սկսել առեւտրական տարաձայնությունների կարգավորման շուրջ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, որ առայժմ նախադրյալներ չի տեսնում հայրենիք վերադառնալու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր հայրենիք մեր վերադարձի համար իրադրությունը հարմար չԷ, մենք առաջիկա շաբաթներին եւ ամիսներին պետք Է նախապատրաստենք դա, քանի որ չի կարելի դրսից նայել մեր երկրի ոչնչացմանը»,- հայտարարել Է Սահակաշվիլին՝ փետրվարի 10-ին ելույթ ունենալով Բելգիայի Լիեժ քաղաքի Կոնգրեսի դահլիճում, որտեղ տեղի Էր ունենում Վրացի տարագիրների համաշխարհային ժողովը՝ «Բոլորս միասին՝ տուն» նշանաբանով:
Սահակաշվիլիի ելույթն ուղիղ եթերով հեռարձակել Է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Նախկին նախագահն իր կողմնակիցներին հայտնել Է, որ ինքն ունի Վրաստանում «արագ իշխանափոխության» պլան, որտեղ գլխավոր դերերից մեկը կխաղան գաղթականները:
«Մենք պետք Է Վրաստան վերադարձնենք մեր 1-ից մինչեւ 1,5 միլիոն համաքաղաքացիներին, իսկ դրա համար մենք պետք Է ստեղծենք ֆինանսական ինստիտուտ՝ բանկ, երկրի վերածննդի համար, որտեղ գլխավոր բաժնետերերը կլինեն արտագաղթածները: Այս ամենը տեղի չի ունենա, եթե մեկընդմիշտ չազատվենք ամբողջ իշխանությունը զավթած օլիգարխից»,- հայտարարել Է Սահակաշվիլին: Նա տվյալներ Է բերել այն մասին, որ միգրանտները տարեկան Վրաստան իրենց ընտանիքներին ուղարկում են մինչեւ 2,5 միլիարդ դոլար, իսկ դա նշանակում Է, որ փաստորեն «արտագաղթածներն են ստեղծում պետության բյուջեն», հաղորդել Է «Ինտերֆաքսը»: