Սոչիում ավարտվել է Սիրիայի հարցերով եռակողմ գագաթնաժողովը
Սոչիում ավարտվել է ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովը:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Գագաթնաժողովի ժամանակ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում կայուն խաղաղություն հաստատելու հետ կապված և մի շարք այլ հարցեր:
Գագաթնաժողովը տեղի է ունեցել Աստանայի գործընթացի շրջանակներում:
Գագաթնաժողովի արդյունքում հրապարակված փաստաթղթի համաձայն` նախագահները միակարծիք դիրքորոշում են հայտնել Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի շարունակական իրականացման, սիրիական հարցի քաղաքական լուծման առնչությամբ:
Փետրվարի 14-ին Էրդողանի հետ Սոչի էին մեկնել նաև Թուրքիայի պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների նախարարները, ինչպես նաև ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը: