
Թուրքիայում ԶԼՄ-ների 95 տոկոսն ուղղորդվում են իշխանությունների կողմից

Թուրքիայում ԶԼՄ-ների 95 տոկոսն ուղղորդվում են իշխանությունների կողմից, իսկ մնացյալ լրատվամիջոցներն էլ իշխանության կողմից իրականացվող հետապնդումների և սահմանափակումների արդյունքում խիստ կաշկանդված են: Այս մասին հայտնում է evrensel.net-ը:
International Press Institute (Մամուլի միջազգային ինստիտուտը) Թուրքիայում մամուլի ազատության վերաբերյալ զեկույց է հրապարակել, ըստ որի` Թուրքիայում ԶԼՄ-ների 95 տոկոսն ուղղորդվում են իշխանությունների կողմից:
Զեկույցում նշվում է, որ ԶԼՄ-ները թուրքական իշխանությունների կողմից հիմնականում սկսել են ուղղորդվել 2016թ. հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պայմաններում:
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում փակվել է 170 լրատվամիջոց և հրատարակչատուն: