Բաժիններ՝

Աշխարհի ամենահարուստ մարդը մամուլին մեղադրում է իրեն շանտաժի ենթարկելու մեջ

Սակայն, Բեզոսի խոսքով, վերջերս հենց ինքն է դարձել մամուլի զոհ. National Enquirer հանդեսի հրատարակիչները գործարարին սպառնացել են հրապարակել նրա եւ իր սիրուհու մերկ լուսանկարները, եթե նա շարունակի հետաքննությունը, որի միջոցով Բեզոսը փորձում է պարզել, թե որտեղից է թերթը ավելի վաղ ձեռք բերել իր հեռախոսից սիրուհուն ուղղված տեքստային հաղորդագրությունները: Պատմությունն առավել սուր է դարձնում այն, որ Ջեֆ Բեզոսը դեռ չի ամուսնալուծվել իր 25-ամյա կնոջից: Լրատվամիջոցը համոզված է՝ օրենքի որեւէ խախտում թույլ չի տրվել:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Որեւէ հանցանքի կամ շանտաժի մասին խոսք չկա», – հայտարարում է National Enquirer հանդեսի փաստաբան Էլքան Աբրամովիցը:

Բեզոսի կարծիքով սակայն, իր դեմ արշավ է սկսվել իր սեփականությունը հանդիսացող Washington Post թերթում նախագահ Դոնալդ Թրամփի եւ սաուդյան արքայազն Մոհամադ իբն Սալմանի դեմ հրապարակված քննադատական հոդվածների պատճառով: National Enquirer-ի հրատարակիչ Դեյվիդ Փեքերը սերտ հարաբերություններ ունի ինչպես Դոնալդ Թրամփի, այդպես էլ՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ:

Մասնագետների խոսքով, անկախ դրդապատճառներից, National Enquirer-ի հրապարակումները Բեզոսի սիրային հարաբերությունների վերաբերյալ պաշտպանված են խոսքի ազատությունն ապահովող սահմանադրության Առաջին փոփոխությամբ:

«Եկեք տարանջատենք. ինչ վերաբերում է հրապարակմանը, ապա լրագրողներն իրավունք ունեն հրապարակել այն ամենն, ինչին տիրապետում են», – նշում է Freedom Forum հաստատության փորձագետ Ջին Փոլիսինսկին:

Այնուամենայնիվ, լրատվամիջոցի սեփականատերը կարող է պատասխանատու լինել, եթե ապացուցվի Բեզոսին շանտաժի ենթարկելու փաստը, նշում է քրեական հարցերով իրավաբան Թոմ Էքլանդը.

«Չեմ կարող հասկանալ, ինչու էին լրատվամիջոցի իրավաբանները ներգրավվել մի գործընթացի մեջ, որը ապօրինի տարրեր կարող է պարունակել»:

Հատկանշական է, որ National Enquirer-ի հրատարակիչ Դեյվիդ Փեքերը նախկինում խոստովանել էր, որ 2016-ին վճարել էր նախկին մոդելին, որպեսզի վերջինս լռի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունների մասին: Փեքերը խուսափել էր քրեական պատասխանատվությունից, որովհետեւ համաձայնել էր համագործակցել իրավապահների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս