
«Եթե ԱՄՆ-ի կայսրությունը հարձակում գործի Վենեսուելայի վրա, աշխարհի ժողովուրդները ոտքի կկանգնեն և կսկսեն մարտնչել նրա հետ մեկտեղ». Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վստահություն է հայտնել, որ «աշխարհի ժողովուրդները» կպաշտպանեն հանրապետությունն ԱՄՆ-ի կողմից զինված ներխուժման դեպքում:
«Եթե ԱՄՆ-ի կայսրությունը հարձակում գործի Վենեսուելայի վրա, աշխարհի ժողովուրդները ոտքի կկանգնեն եւ կսկսեն մարտնչել նրա հետ մեկտեղ»,- նշել է նա՝ փետրվարի 19-ին ելույթ ունենալով բժշկական համալսարանի շրջանավարտների առջեւ: Այդ միջոցառումը հեռարձակվել է պետության ղեկավարի Twitter-ում:
Ինչպես ընդգծել է Մադուրոն, Վենեսուելան աշխարհաքաղաքական դիմակայության էպիկենտրոնում է հայտնվել ԱՄՆ-ի, որը ձեռնարկում է «ագրեսիվ, միակողմանի, կայսերապետական գործողություններ», եւ նրանց միջեւ, ովքեր հանդես են գալիս «բազմակողմանի ժողովրդավարական մոտեցման օգտին՝ հիմնված միաբանության, ներդաշնակության եւ աշխարհի ժողովուրդների միջեւ երկխոսության վրա»: