Բաժիններ՝

Լոնդոնը նոր առաջարկություններ կներկայացնի Brexit-ի պայմանների վերաբերյալ. Sky News

Մեծ Բրիտանիան փետրվարի 20-ին նոր իրավական առաջարկություններ կներկայացնի Brexit-ի պայմանների վերաբերյալ, որոնք մշակել է Անգլիայի եւ Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոքսը: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը վկայակոչելով Brexit-ի հարցերով նախարար Սթիվեն Բարքլիից ստացված տեղեկատվությունը:

Բարքլին ակնկալում է, որ նոր աաջարկությունները բավարար կլինեն ապահովելու Բրյուսելի հետ «ապահարզանի» պայմանների շուրջ գործարքի անցումը բրիտանական խորհրդարանով եւ ամբողջ գործընթացը դուրս բերելու քաղաքական փակուղուց:

Հեռուստաալիքի հաղորդած տեղեկատվության համաձայն՝ բրիտանական կառավարությունը հրաժարվել է գործարքի փոխզիջումային տարբերակից, որն առաջարկել էր տարածաշրջանների եւ տեղական ինքնակառավարման գործերի փոխնախարար Քիտ Մալթհաուսը: Այդ տարբերակը մեկ տարով՝ մինչեւ 2021 թվականի վերջը երկարացնում էր անցումային շրջանը Brexit-ից հետո եւ նախատեսում էր փոխարինել «բեքստոպ» անվանումը կրող վիճելի մեխանիզմը, որը կոչված էր թույլ չտալ ֆիզիկական սահմանի հայտնվելը Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի միջեւ՝ Եվրամիության մաքսային միությունում եւ միասնական շուկայում Օլսթերի գտնվելը պահպանելու ճանապարհով:

«Բեքստոպի» փոխարեն, որը չի ընդունվում բրիտանացի խորհրդարանականների մեծամասնության կողմից, Մալթհաուսը, ինչպես հայտնել է The Guardian թերթը, առաջարկում էր համաձայնագիր ընդունել Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի միջեւ ազատ առեւտրի մասին, որում նախատեսվեր մաքսային հսկողությունից հեռանալու մինչ այժմ անհայտ տեխնոլոգիաներ:

Բրիտանական կառավարությունն այդ առաջարկությունը չափազանց բարդ է համարել այն առումով, որ հնարավոր կլինի հասցնել դրան իրավական տեսք տալ մինչեւ Brexit-ը մնացած մի քանի շաբաթվա ընթացքում, բայց խոստացել է այն քննարկման առարկա դարձնել Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հետագա բանակցություններում, որոնք անցկացվելու են եվրոպական հանրակցությունից երկրի արդեն պաշտոնական դուրս գալուց հետո, որը նշանակված է մարտի 29-ին:

Ներկայում բրիտանական իշխանությունները հույս ունեն Բրյուսելից ստանալ այն բանի իրավական երաշխիքներ, որ «բեքստոպի» գործողությունը կսահմանափակվի որոշակի ժամանակով: Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը նախօրյակին հայտնել է, որ ԵՀ-ի նախագահ Ժան Կլոդ Յունկերը փետրվարի 20-ին Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ արտապլանային բանակցություններ կվարի ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հետ կապված իրադրության շուրջ:

«Նախագահ Յունկերը Բրյուսելում վարչապետ Մեյի հետ կհանդիպի չորեքշաբթի տեղական ժամանակով 18:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 21:30-ին): Սա նոր կետ է նրա օրակարգում»,-ասել է Սհինասը: Բրիտանական մամուլն ակնկալում է, որ կողմերը կփորձեն տեղից շարժել «բեքստոպի» խնդիրը, որը փորձաքար է դարձել Համայնքների պալատի կողմից Բրյուսելի հետ գործարքին հավանություն տալու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս