«Հերթը Հայաստանի իշխանություններինն է, ԵՄ-ն իր գործն այս հարցում իրականացրել է». «168 Ժամ»

«Հանուն արդարության պետք է նշել, որ եկել է ժամանակը, որպեսզի ԵՄ-ի այս ուղերձներին ՀՀ-ն համարժեք պատասխան տա՝ առաջարկելով ծրագրեր, որոնք կփաթեթավորվեն այս ֆինանսական աջակցության ծրագրերի ներքո:

ԵՄ-ն իր տրամադրվածությունը ներկայացնում է, նշում է, թե ինչի է պատրաստ, եթե երկիրը զարգանալու մեծ հավակնություններ ունի, բայց ինչո՞ւ է խոսվում նախաձեռնողականության և ակտիվության մասին, քանի որ, եթե չլինի աշխատանք Հայաստանի կողմից, համապատասխան ծրագրեր չմշակվեն, ի վերջո, սրանք մեծ գումարներ են, դրանց ճիշտ ծախսի համար հարկավոր են լուրջ ծրագրեր, լուրջ բարեփոխումներ, հստակ աշխատանք, դրանք ԵՄ անդամ երկրների հարկատուների գումարներն են:

Սա շատ պատասխանատու գործընթաց պետք է լինի: Կարծում եմ` ԵՄ-ում արդեն ներքաղաքական գործընթացները հաղթահարած իշխանությունից հստակ քաղաքական ծրագրեր են ակնկալելու, այս հարաբերությունների ճարտարապետը, ինչպես միշտ, ես և շատ պաշտոնյաներ նշում ենք, պետք է իշխանությունները լինեն:

Եթե նրանք քաղաքական կամք ցուցաբերեն, այդ ծրագրերը կիրականացվեն և չեն մնա օդից կախված վիճակում»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կատարելիք այցին:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ առաջիկա այցը պետք է լուրջ քաղաքական օրակարգ ունենա, որին պետք է պատրաստվեն ՀՀ-ում, քանի որ ԵՄ պաշտոնյաներն ուշադրությամբ լսելու են ՀՀ իշխանություններին:

Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասել է, որ, ինչպես բոլոր ուղղություններով, Եվրոպական միության ուղղությամբ ևս ՀՀ իշխանությունները պետք է, գործին ծանոթանալուց բացի, բովանդակային աշխատանք իրականացնեն:

«Այդ պատրաստակամությունը տարբեր հարթակներում տարբեր մասշտաբի պաշտոնյաների կողմից հայտնվել է, ուստի հերթը Հայաստանի իշխանություններինն է: ԵՄ-ն իր գործն այս հարցում իրականացրել է, ավելին երբեք չի կարող անել և չի անի՝ այդ թվում՝ գտնվելով ընտրությունների շեմին: Հայաստանը պետք է ձև ու բովանդակություն տա ԵՄ-ի այդ քաղաքական կամքին: Մեծ ուշադրությամբ կհետևենք այն օրակարգին և ուղերձներին, որոնք ՀՀ իշխանությունները կանեն Բրյուսելում»,- ասել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս