![](/banners/BeFunky-design.jpg)
«Նման իրադրությունը, իհարկե, կարող է հարցեր առաջացնել». Պուտին
![](https://168.am/wp-content/uploads/2019/02/964932.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է, որ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը հնացել է։
«Այո, իրոք, 1987 թվականին այդ պայմանագրի կնքման պահից լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել աշխարհում,-հայտարարել է նախագահը Դաշնային ժողովին հղած ուղերձում:-Բազմաթիվ երկրներ զարգացնում Էին եւ շարունակում են զարգացնել այդ սպառազինությունները, իսկ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը՝ ոչ, մենք ինքներս ենք մեզ կամավոր սահմանափակել: Նման իրադրությունը, իհարկե, կարող է հարցեր առաջացնել»:
«Բայց ամերիկացի գործընկերներին հարկավոր էր այդպես էլ ասել, ասել ազնվորեն, այլ ոչ թե մտացածին մեղադրանքներ օգտագործել ՌԴ-ի հասցեին պայմանագրից իրենց միակողմանի դուրս գալը հիմնավորելու համար»,-ընդգծել է Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: