Բաժիններ՝

Դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց բազմության վրա

Չինաստանի Ցզյանսի արեւելյան նահանգի Ցզիան քաղաքում դանակով զինված տղամարդը փետրվարի 21-ին հարձակվել է մարդկանց բազմության վրա: WeChat մեսենջերի պաշտոնական օգտահաշվում հրապարակված քաղաքային Հանրային անվտանգության վարչության հաղորդագրության համաձայն՝ միջադեպի հետեւանքով վերքեր է ստացել 11 մարդ:

Հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան քաղաքի Ցզիչժոու շրջանի Շաոշանսի փողոցում: Հարձակվողին հաջողվել է բռնել այդ շրջանում հերթապահող ոստիկանության աշխատակիցների եւ միջադեպի ականատեսները դարձած քաղաքացիների ուժերով:

11 տուժածների, որոնց թվում են մի քանի ուսանողներ եւ ոստիկանության կամավոր օգնականներ, տեղափոխել են հիվանդանոց: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հայտարարության մեջ ասված է, որ հարձակումը կատարած 33-ամյա տղամարդը հոգեկան խանգարում ունի, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728