Բաժիններ՝

Առնվազն 81 մարդ է զոհվել Բանգլադեշի մայրաքաղաքի բնակելի շենքում բռնկած հրդեհից. The Bangladesh Observer

Առնվազն 81 մարդ է զոհվել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի չորսհարկանի բնակելի շենքում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել է The Bangladesh Observer թերթը:

Reuters գործակալության տեղեկատվության համաձայն՝ հսպիտալացվել է առնվազն 50 մարդ: Նրանցից մի քանիսի վիճակն օրհասական է:

Հրդեհն սկսվել է չորեքշաբթի տեղական ժամանակով մոտավորապես 22:30-ին (Երեւանի ժամանակով 20:30-ին): Դրանից հետո կրակը տարածվել է եւս չորս շինությունների վրա: «Սինհուա» գործակալության տեղեկատվությամբ՝ բռնկման պատճառը դարձել է գազի բալոնի պայթելը:

«Ֆրանսպրես» գործակալությունը նշում է, որ հրդեհի ճարակ դարձած շենքը նաեւ օգտագործվում էր որպես քիմիկատների պահեստ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728