Կատալոնիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է անցկացրել Բարսելոնի նահանգի մի քանի բնակավայրերում, ձերբակալվել է ինը մարդ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 25-ին քվեարկության արդյունքում որոշում է կայացրել Թուրքիայի վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը:
Եվրակազմակերպության պատվիրակությունը կշարունակի աշխատանքն Ուկրաինայի տարածքում՝ չնայած կազմակերպության Հատուկ մոնթորինգային խմբի աշխատակիցների ավտոմոբիլի պայթելու հետ կապված միջադեպին:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո քաղաքական համակարգում նախատեսվող փոփոխությունների ֆոնին նոր չափանիշներով ԹուրքիաԵՄ համագործակցությունը զարգացնելու մասին:
Եվրամիությունը 116 մլն եվրո է հատկացրել Եմենին որպես մարդասիրական եւ տնտեսական օգնություն:
Իրաքի կառավարական ուժերն ապրիլի 25-ին «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին դուրս են մղել Մոսուլի արեւմտյան մասի ամենաընդարձակ շրջանից՝ աթԹանեքից:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ապրիլի 25-ին քննարկել է Թուրքիան մոնիթորինգի տակ վերցնելու հարցը:
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան եւ Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սեյֆուլահ Հաջիմյուֆթյուօղլին Թբիլիսիում քննարկել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության խորացման հեռանկարները:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման համաձայնել է 400 հազար դոլարի դիմաց սեպտեմբերին ելույթ ունենալ Նյու Յորքում:
Չինաստանի Dalian TV հեռուստաալիքի հաղորդավարին կայծակն է հարվածել ուղիղ եթերի ժամանակ: Այդ մասին գրել է South China Morning Post թերթը:
Թուրքիայի արտգործնախարարությունը բողոքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ելույթում օգտագործված ձևակերպումների և արտահայտությունների դեմ, թեև, ինչպես հայտնի է, Թրամփը չի խախտել նախորդ նախագահների ձևավորած ավանդույթը և չի օգտագործել Ցեղասպանություն եզրույթը:
«Ես, ճիշտն ասած՝ ակնկալում էի, որ ցամաքային գործողություններ կսկսվեն Իրաքում, բայց չի բացառվում, որ այս ավիահարվածներին հաջորդեն ցամաքային գործողություններ։ Խոսքը կանոնավոր բանակի մասին չէ, չնայած Թուրքիան Իրաքում ռազմաբազա ունի, բայց հատուկջոկատայինների մասնակցությամբ որոշ գործողություններ կլինեն»:
Թուրքիային վրդովեցրել է Երևանում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ավանդական դարձած Ջահերով երթի ընթացքում թուրքական դրոշը այրելու հանգամանքը:
Չինաստանի ղեկավարությունը Կորեական թերակղզու շուրջ լարվածության աճի պատճառով լրացուցիչ 100-հազարանոց զորախումբ է ծավալել ԿԺԴՀ-ի հետ սահմանում: Միաժամանակ բարձրացվել է ՉԺՀ-ի զինված ուժերի պատրաստության մակարդակը:
Հայաստանից Չեխիա արտահանումը կտրուկ աճել է: Հայաստանի դեսպանությունը մշտապես նոր ներդրումային ծրագրեր է ներկայացնում չեխ գործարար շրջանակներին։
Խառը մենամարտերի աշխարհի նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին քայլերթին: Ռոուզին մասնակցել է Լոս Անջելեսում կայացած երթին:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ապրիլի 22-23-ին երկօրյա պաշտոնական այցով եղել է Իրանում, որտեղ բանակցություններ է վարել այդ երկրի նախագահ Հասան Ռոուհանիի, փոխնախագահ Իսհակ Ջահանգիրիի եւ Մեջլիսի իսլամական խորհրդատվական խորհրդի նախագահ Ալի Լարիջանիի հետ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Այցի շրջանակներում Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոևի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ այժմ միջազգային հարաբերություններում իրադրությունն ավելի ծանր է, քան «սառը պատերազմի» ամենաթեժ պահին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հարկային բարենորոգման շրջանակներում կառաջարկի ընկերությունների շահութահարկը ներկայիս 35 տոկոսից իջեցնել մինչեւ 15 տոկոս:
Բարաք Օբաման ապրիլի 24-ին առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջեւ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո:
«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում որեւէ քայլ չի ձեռնարկելու ՝ չխորհրդակցելով համաքաղաքացիների հետ։
ԱՄՆ-ի վարչակազմը բավականին արտասովոր քայլ է ձեռնարկել՝ Միացյալ Նահանգների Սենատին հրավիրելով ամբողջ կազմով այցելել Սպիտակ տուն՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցի շուրջը բրիֆինգ անցկացնելու համար:
Վենեսուելայում երեք մարդ է գնդակահարվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ բողոքի շարունակվող ակցիաների ընթացքում, եւս չորս հոգի լուրջ վերքեր է ստացել:
Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել Դեղին ծովում:
ԱՄՆ-ն անհատական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի գիտահետազոտական կենտրոնի նկատմամբ ի պատասխան այն բանի, ինչը Վաշինգտոնը ապրիլի սկզբին սիրիական ռեժիմի քիմիական գրոհ է անվանում Իդլիբի խաղաղ բնակչության դեմ, տեղեկացնում է BBC-ին:
«Ես միշտ էլ համարել եմ, որ հանրապետության նախագահը բոլոր ֆրանսիացիների նախագահն է»,- ասել է լե Պենը: «Այժմ հարկավոր է խոսքից գործի անցնել»,- հավելել է նա:
«1.5 միլիոն մարդ է զոհ գնացել Հայոց ցեղասպանությանը։ Ես դա գիտեմ, անձամբ եմ հետաքննել դա, իսկ Թուրքիան փորձում է ծածկել դա»,- գրում է նա։
Ֆրանսիայում մի խումբ հնագետներ եւ շինարարներ դղյակ են կառուցում XIII դարի նախագծերով եւ տեխնոլոգիաներով՝ զբոսաշրջիկներին հրապուրելու համար:
Լոնդոնում զանգվածային վազքի մասնակիցներից մեկը ջուր է շփել արքայազն Ուիլյամի եւ նրա տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի վրա, տեղեկացնում է Daily Mail տաբլոիդին: