ԱՄՆ-ը պահանջում է, որ Իրանն իրեն «նորմալ երկրի պես» պահի. Փոմպեո
                                    ԱՄՆ-ը մտադիր է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն՝ Հյուսթոնում ելույթ ունենալով CERAWeek խորհրդաժողովում:
«Մենք միանգամայն ստույգ մտադիր ենք զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը»,- ասել է նա: Փոմպեոն նաեւ նշել է, թե ԱՄՆ-ը պահանջում է, որ Իրանն իրեն «նորմալ երկրի պես» պահի: «Մենք շարունակելու ենք պատժամիջոցների քաղաքականություն վարել այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի սկսի իրեն պահել որպես նորմալ երկիր»,- ճշտել է ԱՄՆ-ի պետքարտուղարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    