Բաժիններ՝

Խորհրդարանը պետք է թույլ չտա առանց գործարքի ԵՄ-ից դուրս գալը և հետաձգի Brexit-ը. Դևիդ Քեմերոն

Առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալն աղետալի կլինի, ուստի բրիտանական խորհրդարանը պետք է բացառի նման սցենարի զարգացումը եւ հետաձգի եվրահանրակցությանը երկրի անդամակցությունը դադարեցնելու ամսաթիվը: Այդ մասին  Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը (2010-2016 թթ.):

«Ես վարչապետին միշտ պաշտպանել եմ Եվրոպայի հետ սերտ գործընկերային հարաբերություններ ունենալու ձգտման հարցում, եւ շարունակում եմ աջակցել նրան: Դա ճիշտ ընտրություն է: Ակներեւ է, թե ինչ պետք է տեղի ունենա հետո. դա գործարքի բացակայությունը բացառելն է, ինչն աղետալի կլիներ մեր երկրի համար, եւ խնդրել՝ երկարացնել (Brexit-ի ժամկետը)»,-ասել է Քեմերոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս