Բաժիններ՝

Եվրամիությունը կուսումնասիրի Brexit-ի հնարավոր հետաձգման հարցը

Եվրամիությունը կուսումնասիրի հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավոր հետաձգման հիմքերը: Այդ մասին հայտարարել է բյուջեի հարցերով եվրակոմիսար Գյունտեր էթինգերը DPA գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել էմարտի 13-ին:

«Մենք կպարզենք, թե ինչ հիմքեր են ներկայացնելու դրա վերաբերյալ»,-ասել է նա: Եվրակոմիսարը հույս ունի, որ այդ հետաձգումը կօգնի Լոնդոնի հետ համաձայնության գալ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների շուրջ:

«Շարժեր լինում են բոլոր խորհրդարաններում, այդ թվում՝ բրիտանական»,- նշել է էթինգերը: Նրա խոսքով՝ ավելի ու ավելի շատ բրիտանացիներ են գիտակցում, թե ինչ «վիթխարի վնաս» կարող է պատճառել Brexit-ը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, բրիտանացի պատգամավորները կրկին մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիրը: Քվեարկության ընթացքում, որը մարտի 12-ին կայացել է Համայնքների պալատում, 391 պատգամավոր մերժեց համաձայնագրի նախագիծը, որը խորհրդարանի ստորին պալատ էր մտցրել վարչապետ Թերեզա Մեյը, այն պաշտպանել է 242 պատգամավոր:

Մեյը հավաստել է, որ մարտի 13-ին Համայնքների պալատում քվեարկություն կանցկացվի այն հարցի շուրջ, թե բրիտանացի պատգամավորները պատրաստ են արդյոք ԵՄ-ից դուրս գալ առանց համաձայնագրի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս