Բաժիններ՝

Սահակաշվիլին որոշել է Ուկրաինա վերադառնալ ապրիլի 1-ին

Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե մտադիր է ապրիլի 1-ին ժամանել Ուկրաինա, քանզի վստահ է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ուստի ոչ ոք չի խանգարի երկիր իր մտնելուն։

«2019 թվականի ապրիլի 1-ին ես պատրաստվում եմ վայրէջք կատարել «Բորիսպոլում» (Կիեւի օդանավակայան)… Ես այդ տոմսը վերցրել եմ, որովհետեւ վստահ եմ, որ Պորոշենկոն չի անցնի երկրորդ փուլ… եւ հենց որ նա չանցնի երկրորդ փուլ, ես ավելի քան վստահ եմ, որ ոչ մի սահմանապահ չի ցանկանա կատարել ինձ Ուկրաինա չթողնելու նրա հրամանագիրը»,-հայտարարել է Սահակաշվիլին լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում, որի տեսագրությունը հրապարակված է լրագրողի YouTube-ալիքում: Սահակաշվիլին նաեւ գնված տոմսը ցուցադրել է սմարթֆոնով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031