ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց հակառուսական քաղաքականության խստացմանը միտված մի շարք օրինագծերի
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք նպատակամղված են հակառուսական քաղաքականության խստացմանը: Այդ մասին հաղորդվում է պալատի մամուլի ծառայության Twitter-օգտահաշվում:
Կոնգրեսականներն ընդունել են օրենք, որն արգելում է Ղրմը ճանաչել Ռուսաստանի տարածք: Այժմ ԱՄՆ-ի իշխանությունները չեն կարող ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են գնահատվել որպես Ռուսաստանի գերիշխանության ճանաչում թերակղզու նկատմամբ:
Բացի դրանից, հավանություն է տրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եկամուտները բացահայտելու պահանջով օրինագծին: ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենը պետք է համապատասխան հաշվետվություն պատրաստի կես տարվա ընթացքում: Նաեւ Ներկայացուցիչների պալատը քվեարկել էայն փաստաթղթի օգտին, որը հետախուզությանը պարտավորեցնում է պարզել Ռուսաստանի պլանները ՆԱՏՕ-ի երկրների դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ներկայության ուժեղացման հնարավոր պատասխանը:
Բացի այդ, կոնգրեսականներն ընդունել են բանաձեւ, որը դատապարտում է Ռուսաստանին՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մանրամասնությունների թաքուցման համար: