«Մենք ուժեղացնում ենք մեր ներուժը, մենք խոսել ենք զինվորականների ու ու ոստիակնության հետ». Գուայդո
Առաջիկա օրերը Վենեսուելայում վճռորոշ կդառնան իշխանության համար պայքարի առումով: Այս կարծիքը մարտի 12-ին հայտնել է վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն՝ ելույթ ունենալով Կարակասի շրջաններից մեկում կայացած հանրահավաքում: Նրա խոսքն իր Twitter-ում մեջբերել է վենեսուելացի լրագրող Գաբրիել Բաստիդասը։
«Այդ գործընթացը (իշխանության համար պայքարը) պահանջում է, որ մենք միասնական ու համախմբված լինենք: Կասկած չկա, որ ծանր օրեր կլինեն, բայց դրանք վճռորոշ են լինելու: Այնուհետեւ մենք կկարողանանք պատմել մեր թոռներին՝ ինչպես մեկընդմիշտ ազատագրեցինք Վենեսուելան»,- ասել է Գուայդոն եւ հավելել, որ ինքը պատրաստ է «գրոհել նախագահական պալատը»:
«Մենք ուժեղացնում ենք մեր ներուժը, մենք խոսել ենք զինվորականների ու ու ոստիակնության հետ: Շատ շուտով, երբ մենք կմիավորենք մեր ուժերը, մենք կգրոհենք Միրաֆլորեսը»,- հավատիացրել է Գուայդոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: