Բաժիններ՝

Մոզամբիկում ավելի քան 60 մարդ է մահացել հեղեղումների պատճառով

Առնվազն 66 մարդ է մահացել Մոզամբիկի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում մոլեգնող հեղեղումների հետեւանքով: Այդ մասին մարտի 13-ին հայտնել է Agence France-Presse գործակալությունը:

«Հեղեղումների պատճառով զոհվել է 66 մարդ: Իշխանությունները տագնապի կարմիր ռեժիմ են սահմանել շարունակվող անձրեւների եւ Իդայ արեւադարձային ցիկլոնի մոտենալու պատճառով, որը երկիր կհասնի մարտի 14-ին կամ 15-ին»,-հայտարարել է

Մոզամբիկի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Անա Կոմոնոան: Իշխանությունների տվյալներով, հեղեղումներն ավերել են շուրջ 6 հազար բնակելի շենք, տարերքի մոլեգնումից տուժել են մոտավորապես 140 հազար մարդ եւ ավելի քան 100 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ: Տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ իշխանությունները Զամբեզիայի եւ Տետեի նահանգներում 16 կենտրոն են բացել բնակչությանն շտապ տեղավորելու համար:

Կառավարությունը նաեւ հանձնարարել է տարհանել առափնյա շրջանների բնակիչներին, որոնք կարող են տուժել ցիկլոնից: Մոզամբիկում անձրեւների տարեշրջանը հոկտեմբերից ձգվում է մինչեւ մարտ, ամեն տարի հեղեղումները զոհերի եւ ավերածությունների են հանգեցնում: 2015 թվականին տարերքից զոհվել է ավելի քան 110 մարդ, եւս 150 հազարը տուժել են, հաղոդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս