Ազգային մշակման եւ կառուցման «Արիհանթ» առաջին հնդկական ատոմային սուզանավը, որը զինված է միջուկային բալիստիկ հրթիռներով, հաջողությամբ ավարտել է առաջին պարեկային նավարկությունը:
«Աստանայում նոյեմբերի 8-ին, ամենայն հավանականությամբ, ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կրկին չի ստանձնի, քանի որ Խաչատուրովի հետ տեղի ունեցածը լուրջ հարված էր կազմակերպության հեղինակությանը»:
Երգչուհի Ջանեթ Ջեքսոնը MTV Europe Music Awards մրցանակի պարգեւատրման արարողությանը, որը կայացել է Բիլբաոյում (Իսպանիա), հանդես է եկել կանանց իրավունքների պաշտպանությամբ։
Թուրքիայում հետզհետե մեծանում է օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների թիվը, որոնցում գերակշռում է արաբական և Ծոցի երկրների մասնաբաժինը:
«Շատ վտանգավոր եմ համարում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարությունը՝ հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին։ Այս կապակցությամբ Հայաստանն արդեն Իրանից ստացել է մեկ պատասխան, երբ վերջերս հանդիպում տեղի ունեցավ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որտեղ Իրանի արտգործնախարարը համաձայնեց այն հայտարարության տեքստի հետ, որը միանշանակ պրո-ադրբեջանական էր՝ կապված Արցախի հիմնահարցի հետ»
Ту-154М ինքնաթիռը, որով նախկինում երթևեկում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, կհանվի վաճառքի:
Գլոբալացումը եւ փոխգործակցությունը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում կդառնա Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) հիմնական թեման, որը 2019 թվականի հունվարի 22-ից մնչեւ 25-ը տեղի կունենա Շվեյցարիայի Դավոս քաղաքում:
Վաշինգտոնի իշխանությունները կքննարկեն դաշնային եւ տեղական ընտրություններում ընտրական տարիքը մինչեւ 16 նվազեցնելու հնարավորությունը:
«Դե յուրե հայ-իրանական սահմանը երբևէ չի փակվելու, Հայաստանը նման քայլի չի գնալու, բայց, եթե սանկցիաների դաշտն այնպես լինի, որ որևէ առևտուր տեղի չի ունենալու, ապա մենք խնդիր ենք ունենալու»:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանում գտնվող պատմական հայկական Խորենյան տարրական դպրոցի շենքը կարող է վերանորոգվել։
Թուրքիայի ԱԳՆ-ն Ուգանդայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սեդեֆ Յավուզալփին հետ է կանչել:
ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՀՀ-ում Դանիայի դեսպան Ռուբեն Մեդսենին (նստավայրը՝ Կիև), Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեստրոմին (նստավայրը՝ Թբիլիսի) և Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենին (նստավայրը՝ Հելսինկի)։
Իրանի վրա ԱՄՆ-ի տնտեսական ճնշումը Թեհրանի դեմ հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ մասն է, եւ այն անօգուտ է:
Շվեյցարիան հանդես էգալիս իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման օգտին. Իրանի դեմ պատժամիջոցները միայն բարդացնում են իրադրությունը:
Չինաստանի տնտեսական փոխակերպումը փոխել է ոչ միայն երկրի ներքին կյանքը, այլեւ ամբողջ համաշխարային տնտեսությունը:
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Ադրբեջանը 2018թ. հոկտեմբերից դադարեցրել է նավթի առքը Իրանից։ Այդ մասին հայտնել է «Turan» լրատվական գործակալությունը` նշելով, որ այդ պատժամիջոցների պատճառով Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կորցնելու է իր կողմից ներկրվող գազի ուղիղ կեսը։
Իտալիայի Նախարարների խորհրդին կից Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը մտադիր է դիմել Եվրամիության (ԵՄ) Համերաշխության հիմնադրամին՝ հեղեղումների հետեւանքների վերացման նպատակով նյութական օգնություն ստանալու համար:
ԱՄՆ-ի վարչակազմը պետք էհարգի միջազգային իրավունքի շրջանակներում Իրանի հետ տնտեսական համագործակցություն վարելու Չինաստանի իրավունքը:
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները վերականգնումը որակել է որպես «կրիտիկական հարված» Մերձավոր Արեւելքում, ներառյալ Սիրիան, նրա ներկայությանը։
Չինաստանի կողմից ներմուծվող ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր ծավալն առաջիկա 15 տարում կգերազանցի 40 տրիլիոն դոլարը:
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերի 2-ին:
Ինդոնեզիայի տրանսպորտում անվտանգության ազգային կոմիտեն ավստրալացի մասնագետների օժանդակությամբ կարողացել է տվյալներ ստանալ Ինդոնեզիայում կործանված Boeing-737-ի ինքնագրիչից:
87 տարեկան հասակում ֆրանսիական Մեժեւե քաղաքում վախճանվել է Ալեն Շեւալիեն՝ պերճանքի առարկաների արտադրության Louis Vuitton Moet Hennessy (LVMH) միջազգային կոնցեռնի համահիմնադիրներից մեկը:
ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը եւ Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս Կանել Բերմուդեսը բանակցություններ են վարել Փհենյանի «Փեքվավոն» պատվավոր հյուրերի նստավայրում:
Իսրայելցի ուժայինները լույս նոյեմբերի 5-ի գիշերը 17 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին, որոնք փնտրվում էին ահաբեկչական գործունեությանը մեղսակցության կասկածանքով:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում նախ առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը:
Իտալիայում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 30-ի:
Իրանը, հակառակ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կշարունակի իր նավթի վաճառքը:
«Ինչպես է Ալիևը ազդեցություն ձեռք բերում Վաշինգտոնում։ Սա լուրջ սպառնալիք է Հայաստանի համար»։
Նոյեմբերի 5-ին Վաշինգտոնի ժամանակով ժամը 00:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 09:00-ից) վերստին ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք գոյություն ունեին նախքան 2015 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումը։