Բաժիններ՝

Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց բողոքի ակցիաների մասին օրինագիծը

Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) մարտի 12-ին երկրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է Ֆրանսիայում ցույցերի ագրեսիվ մասնակիցների հակազդման մասին օրինագիծը, որն իր հայտնվելու պահից ենթարկվել է հարյուրավոր ուղղումների: Քվեարկության ընթացքը հեռարձակվել է Համացանցում պալատի պաշտոնական էջում:

Ամենից շատ վեճեր է հարուցել այն հոդվածը, որը պրեֆեկտներին (բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ տարածաշրջանների եւ դեպարտամենտների ղեկավարներին) օժտում է լիազորություններով՝ արգելելու մասնակցությունը ցույցերին՝ մինչեւ կես տարի բանտարկության սպառնալիքով, ինչպես նաեւ տուգանքներ դնելու առանձին քաղաքացիների վրա, որոնք «առանձնապես լուրջ սպառնալիք» են ներկայացնում «հասարակական կարգի համար»:
Մինչ այժմ նման վճիռներ կարող էր կայացնել միայն դատարանը: Մյուս նորամուծությունների թվում նախատեսված է պատիժ նրանց համար, ովքեր բողոքի ակցիաներում կհայտնվեն դիմակով կամ վզնոցով փակված դեմքով. տուգանքը մինչեւ 15 հազար եվրո է եւ հնարավոր բանտային պատիժ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031