Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն Յոնբենի միջուկային կենտրոնի ապամոնտաժումը համարել է միջուկազերծման ամենաիրատեսական քայլը

ԿԺԴՀ-ի իշխանությունները միջազգային պատժամիջոցները մասնակիորեն հանելու դիմաց Յոնբենի միջուկային կենտրոնի ապամոնտաժման վերաբերյալ իրենց առաջարկությունն ամենաիրատեսական քայլն են համարում միջուկազերծման գործընթացն սկսելու համար: Այդ մասին հայտնել է ԿԺԴՀ-ի Arirang Meari լրատվական ինտերնետ-պորտալը:

«Մեր հանրապետությունը (գագաթնաժողովում) առավելագույն իրատեսական եւ շռայլ առաջարկությունն արեց միջուկազերծման վերաբերյալ՝ վստահության ամրապնդման եւ փուլային լուծումների սկզբունքներին համապատասխան»,-ասված է հոդվածում:
Ինչպես նշվում է մեկնաբանության մեջ, Փհենյանը հավատարիմ է մնում Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ իր խոստումներին, սակայն դրա հետ մեկտեղ հույս ունի, որ Վաշինգտոնը կստանձնի «հստակ պատասխան պարտավորություններ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031