Բաժիններ՝

Հարցումը բացահայտել է ճապոնացիների վերաբերմունքը կայսեր խորհրդանշական դերի նկատմամբ

Ճապոնիայի պետական համակարգում կայսեր խորհրդանշական դերը պաշտպանում է երկրի բնակչության 74 տոկոսը: Դա են վկայում հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք Սահմանադրության օրվա կապակցությամբ մայիսի 3-ին հրապարակել է «Մայնիտի» թերթը։

Հարցումն ապրիլի 13-ին եւ 14-ին անցկացվել Է ամբողջ երկրում, սակայն դրա արդյունքները միայն այժմ են հրապարակվել: Ճապոնիայում միապետության համակարգը վերացնելու օգտին հանդես է եկել երկրի բնակչության 7 տոկոսը եւ, ընդհակառակը, կայսեր դերի ուժեղացում է պահանջում հարցմանը մասնակցած ճապոնացիների 4 տոկոսը:

Ճապոնիայում կայսրն ազգի եւ պետության խորհրդանիշի դերն է խաղում, իսկ իրական իշխանությունը պատկանում Է կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, մայիսի 1-ին Ճապոնիայում գահ է բարձրացել 59-ամյա նոր կայսր Նարուհիտոն այն բանից հետո, երբ մեկ օր առաջ հանգստի գնաց նրա 85-ամյա հայրը՝ Ակիհիտոն: Եվս մեկ հարցման համաձայն, որն անցկացվել է «Կիոդո» գործակալության կողմից, ճապոնացիների մոտավորապես 82 տոկոսը դրական է վերաբերվում նոր կայսրին:

Ներկայում Ճապոնիայում կայսերական ընտանիքի 18 անդամներից երեքը համարվում են գահի հնարավոր ժառանգորդները՝ Նարուհիտոյի կրտսեր եղբայրը՝ 53-ամյա արքայազն Ֆումիհիտոն, արքայազն Հիսահիտոյի 12-ամյա որդին եւ կայսր Հիտատիի 83-ամյա հորեղբայրը: Նարուհիտո կայսրն ինքը եւ կայսրուհի Մասակոն ունեն միայն մեկ զավակ՝ 17-ամյա դուստրը՝ Այկոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս