Վարշավայում զորահանդես է անցկացվում ՆԱՏՕ-ին Լեհաստանի անդամակցության 20-ամյակի առթիվ
Մայիսի 3-ին Վարշավայում ընդգրկուն զորահանդես է անցկացվում ՆԱՏՕ-ին Լեհաստանի անդամակցության 20-րդ տարեդարձի, ԵՄ-ին հանրապետության անդամակցության 15-ամյակի, ինչպես նաեւ Սահմանադրության օրվա տոնակատարության առթիվ: Բոլոր զորատեսակների զինծառայողների մասնակցությամբ երթը մայիսի 3-ին կազմակերպվել է քաղաքի կենտրոնում՝ Վիսլա գետի ափով ձգվող ավտոպողոտայում։
«Միությամբ ուժեղները» անվանումը կրող զորահանդեսին մասնակցում են ինչպես լեհական, այնպես էլ դաշնակից այլ պետությունների բանակների շուրջ 2 հազար զինծառայողներ: Այս տարի առաջին անգամ զինվորների հետ միասին հանդիսավոր քայլերթին մասնակցում են Լեհաստանի տարբեր ուժային կառույցների, այդ թվում՝ ոստիկանության, պատժական ծառայության, սահմանապահ ուժերի եւ հրշեջ պահպանության ներկայացուցիչները: Զորահանդեսի ցամաքային բաժնում գործի դրվել է 200 միավոր տեխնիկա: Զորահանդեսի ժամանակ Վարշավայի երկնքում կհայտնվեն գրեթե 80 ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: