
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի՝ Արգենտինա կատարած այցին

Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության այցն Արգենտինա Ադրբեջանի ուշադրությունից դուրս չի մնացել:
Անդրադառնալով այցին՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան ասել է, թե Արցախի պատվիրակության այցի նպատակն «ապօրինի ռեժիմի քարոզչությունն է», հայտնում է Tert.am-ը:
Ինչպես գրում է minval.az-ը, նա ընդգծել է, թե «ռեժիմի» ներկայացուցիչը, որը մասնակցել է Բուենոս Այրեսի համալսարանում հայկական համայնքի կազմակերպած և Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը, երկրի պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ չի անցկացրել:
Մանրամասներն՝ այստեղ