Բաժիններ՝

Ղրիմում պատմել են, թե երբ կկարողանա Զելենսկին օգտվել Լիվադիայի բնակարանից

Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա օգտվել Ղրիմի Լիվադիա ավանում իր ընտանեկան բնակարանից, քանի դեռ նա թերակղզին համարում է ուկրաինական պետության մասը: Այդ մասին հայտարարել է Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակ Եֆիմ Ֆիքսը:

Ավելի վաղ Զելենսկու շտաբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նրա կինը՝ Ելենան, Ղրիմում անշարժ գույքը գնել է 2013 թվականի ապրիլին Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան՝ մինչեւ թերակղզու Ռուսաստանի կազմ վերադառնալը: Նշված է, որ գնումից հետո վճարվել են բոլոր պարտադիր հարկերն ու տուրքերը, իսկ բնակարանը պաշտոնապես հայտարարագրված է Զելենսկու կողմից:

Խոսքը վերաբերում է Ղրիմի հարավում Յալթայի տարածաշրջանի Լիվադիա ավանի բնակարանին: Շտաբում նշել են, որ Զելենսկիների ընտանիքը մտադիր է այդ անշարժ գույքից օգտվել «սոսկ Ղրիմը պարտադիր Ուկրաինա վերադարձվելուց հետո»:
«Եթե Զելենսկին հարցն այդպես է դնում, ապա նա երբեք չի օգտվի այդ բնակարանից: Այն այդպես էլ կմնա օդից կախված»,- ասել է Ֆիքսը ՌԻԱ Նովոստիին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս