Բաժիններ՝

Թրամփը կոչ է արել հանրապետականներին և դեմոկրատներին՝ համագործակեցել ի բարօրություն ԱՄՆ-ի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 2-ին կոչ է արել Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններին՝ մի կողմ թողնել տարաձայնությունները եւ համագործակցություն հաստատել հանուն երկրի բարօրության: Այդ հայտարարությունը քաղաքական գործիչը զետեղել է Twitter-ում։

«Եվ այսպես, մյուս կուակցությանը հնարավորինս վատ լույսի ներքո ներկայացնելու համար հնարավոր ամեն ինչ անելու կուսակցություններից յուրաքանչյուրի երկու տարվա ջանադիր աշխատանքից եւ փորձերից հետո, եկել է գործին վերադառնալու ժամանակը: (Հատուկ դատախազ) Մյուլլերի զեկույցը պարզորոշ շարադրեց, որ Ռուսաստանի հետ նախահամաձայնություն չի եղել»,- գրել է պետության ղեկավարը:

«Բայց այժմ հանրապետականներն ու դեմոկրատները պարտավոր են համախմբվել ի բարօրություն ամերիկյան ժողովրդի: Այլեւս չպետք Է լինեն թանկ արժեցող ու երկարատեւ հետաքննություններ: Եկեք աշխատենք ներգաղթի, ենթակառուցվածքի, անհամեմատ ավելի ցածր գներով դեղորայքի եւ բազմաթիվ այլ խնդիրների ուղղությամբ: Եվ եկեք դա անենք այժմ»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031