
«Գահերի խաղի» դերասանուհին արգելափակել է թուրք հետևորդներին

«Գահերի խաղ» հայտնի հեռուստասերիալի գերմանաբնակ ազգությամբ թուրք դերասանուհի Սիբել Քեքիլին Instagram-ում արգելափակել է իր թուրք հետևորդներին։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Պատճառն է այն, որ երկար ժամանակ դերասանուհին սպառնալիքներ է ստացել թուրք հետևորդներից։ Նա նույնիսկ 2018թ. հոկտեմբերին այդ մասին հայտարարել է, թուրքական Haberler լրատվական կայքի հետ զրույցում, նշելով, որ մահվան սպառնալիքներ է ստացել։
Տեղեկացնենք, որ Քեքիլին հայտնի հեռուստասերիալում հանդես է գալիս «Շայի» հերոսի կերպարում։