Բաժիններ՝

Յունկերը ԵՄ-ի հիմնական խնդիրը համարել է եվոպացիների կողմից «կոլեկտիվ լիբիդոյի» կորուստը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրամիության հիմնական խնդիրը համարել է եվրոպացիների կողմից «կոլեկտիվ լիբիդոյի» կորուստը, ինչն ազդում է Եվրամիության ինստիտուտների նկատմամբ վստահության եւ քաղաքական նախապատվությունների փոփոխման վրա։

«Եվրոպացիների հիմնական խնդիրն այլ է. մենք դադարել ենք սիրել միմյանց: Մենք կորցրել ենք կոլեկտիվ լիբիդոն»,- մայիսի 3-ին մեջբերում է Յունկերի խոսքը Politico թերթի եվրոպական հրատարակության էլեկտրոնային տարբերակը: Եվրամիության գործադիր կոլեգիայի ղեկավարը հակված չէ Միության անդամ երկրներում ոչ համակարգային կուսակցությունների ժողովրդականության աճը կապելու Եվրամիության ինստիտուտներից դժգոհության հետ:

«Մարդիկ, որոնք ընտրում են ծայրահեղ աջերին, խնդիրներ ունեն ազգային կառավարությունների եւ իրենց երկրի քաղաքական համակարգի հետ»,- ասել է Յունկերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս