Թբիլիսիում 20-ամյա երիտասարդը նետվել է մետրոպոլիտենի գնացքի տակ
Երիտասարդ տղամարդը ցատկել է ռելսերի վրա այն պահին, երբ գնացքը մտել է «Սարաջիշվիլի» կայարան, ինչի պատճառով չի հաջողվել շարժակազմը ժամանակին կանգնեցնել: Տղամարդը մահացել է, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Ինչպես հայտնում են ականատեսները, մեքենավարը փորձել է արգելակել գնացքը եւ «անընդհատ ազդանշաններով» պահանջել է, որ երիտասարդը հետ քաշվի ռելսերից, սակայն բախումն այնուամենայնիվ տեղի է ունեցել:
«Մենք տեսանք, որ երիտասարդը դիտավորյալ կերպով ցատկեց ռելսերի վրա: Մինչ այդ նա ժպտում էր եւ ինչ-որ բան էր ասում: Մեքենավարը փորձեց կանգնեցնել գնացքը, բայց նրան դա չհաջողվեց»,- հայտարարում են ականատեսները:
Զոհվածը մինչեւ 20 տարեկան երիտասարդ է: Ներքին գործերի նախարարությունը հարուցել է քրեական գործ: Հետաքննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով՝ «ինքնասպանություն»:
Տեղում շարունակվում են քննչական միջոցառումները: