
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար է դարձել ԱՄՆ-ի օդուժի գեներալ Թոդ Ուոլտերսը

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար է դարձել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ Թոդ Ուոլտերսը: Հեռացող հրամանատար Կերտիս Սկապարոտիից նրան լիազորությունների փոխանցման պաշտոնական արարողությունը կայացել է մայիսի 3-ին Մոնսում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի շտաբում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի ներկայությամբ: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Կերտիս Սկապարոտին Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնն զբաղեցնում էր 2016 թվականի մարտի 11-ից:
Գեներալ Թոդ Ուոլտերսն ավելի վաղ զբաղեցնում էր Եվրոպայում եւ Աֆրիկայում ամերիկյան ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը, մասնակցել է Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողություններին: