Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանում է ռուսաստանցիների հարցերին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանում է ռուսաստանցիների հարցերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» ծրագրի նախաշեմին 1,5 միլիոնից ավելի ռուսաստանցիներ են դիմել ՌԴ նախագահին: Համապատասխան տվյալներով ինֆոգրաֆիկան ցուցադրված է «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
Վիճակագրական տվյալների համաձայն, որոնք հրապարակված են «Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» ծրագրի պաշտոնական կայքում, 2018 թվականին ռուսաստանցիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 2,7 միլիոն, առավելագույն թվաքանակը գրանցվել է 2015 թվականին՝ 3,25 միլիոն:
2019 թվականին Վլադիմիր Պուտինի հետ «Ուղիղ գիծը» կկայանա արդեն 17-րդ անգամ: Առաջին անգամ ռուսաստանցիների հետ պետության ղեկավարի շփման այդ ձեւաչափը կազմակերպվել է 2001 թվականի վերջին, այդ ժամանակվանից նախագահի հետ ուղիղ գիծն անցկացվել է ամեն տարի, բացառությամբ 2004 եւ 2012 թվականների: