Բաժիններ՝

Ոստիկանությունը ցրել է հանրահավաքը Թբիլիսիում, տուժել է 50-ից ավելի մարդ, կան տասնյակ ձերբակալվածներ

Ոստիկանությունը լույս հունիսի 21-ի գիշերը ցրել է բազմահազարանոց հանրահավաքը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 52 մարդ, այդ թվում՝ 38 ոստիկան: Հիվանդանոցներ է տեղափոխվել մի քանի տասնյակ մարդ: Ոստիկանությունը հանրահավաքի մասնակիցների դեմ կիրառել է ջրանետներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ:

Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ: Ցուցարարները, ընդդիմության գլխավորույթամբ, սկսել էին խորհրդարանի շենքի մոտ՝ Ռուսթավելի պողոտայում, հավաքվել ժամը մոտավորապես 19:00-ին՝ պահանջելով Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գահարիայի եւ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հրաժարականները: Ավելի ուշ նրանք խորհրդարանի շենքը գրոհելու փորձ են ձեռնարկել:

Ի վերջո սոտիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել հանրահավաքը ցրելու համար: Ընդդիմությունը պատահածի համար մեղադրել է իշխանություններին: Կառավարությունն իր հերթին ընդդիմախոսներին մեղադրում է երկպառակություն բորբոքելու մեջ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը: Պատգամավորը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Դրանից հետո մարդիկ սկսել են հավաքվել խորհրդարանի պատերի մոտ՝ պահանջելով պաշտոնանկ անել խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին:

Նրան հայրենիքի դավաճան են համարել այն բանի համար, որ նա պատվավոր տեղը տվել է Գավրիլովին: Ավելի ուշ որոշում է ընդունվել ավարտել Գլխավոր ասամբլեայի աշխատանքը, եւ Ռուսաստանի պատվիրակությունը հեռացել է Վրաստանից: «Վրացական երազանք- Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, թե իրենք չգիտեին, որ Գավրիլովը պետք է բացի նիստը, եւ կարծում են, որ սխալ է թույլ տրվել պրոտոկոլի ծառայության կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս