Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը դուրս մնաց վարչապետի պաշտոնի համար պայքարից

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը դուրս է մնացել Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնի համար պայքարից: Այդ մասին վկայում են քվեարկության՝ հունիսի 20-ին կայացած չորրորդ փուլի արդյունքները, որին մասնակցել են բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի թորի պատգամավորները:

Ինչպես ձայների հաշվումից հետո հայտարարել է Շերիլ Գիլանը, որը կատարում է 1922 կոմիտեի ղեկավարի պարտականությունները, որը միավորում է շարքային թորի պատգամավորներին եւ զբաղվում է պահպանողականների առաջնորդի ընտրման կամ փոխարինման հարցերով, Ջավիդն իր օգտին տրված 34 ձայնով զբաղեցրել է վերջին տեղը եւ, ըստ ներկուսակցական կանոնների, չի անցել հաջորդ փուլ:

Ընտրարշավի առաջատարը չի փոխվել: Նա արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնն է, որը հունիսի 20-ին ապահովել է 313 պատգամավորներից 157-ի աջակցությունը: Ընտրությունների հաջորդ փուլ են անցել նաեւ Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսական զարգացման նախարար Մայքլ Գոուվը (61 ձայն) եւ երկրի արտաքին գործերի ներկայիս նախարար Ջերեմի Հանթը (59): Ուշագրավ է, որ Գոուվն առաջին անգամ է զբաղեցրել երկրորդ տեղը՝ առաջ անցնելով Հանթից, իսկ միասին նրանք ավելի քիչ ձայներ են ստացել, քան Ջոնսոնը: Հինգշաբթի ավելի ուշ կկայանա եւս մեկ քվեարկություն, որի արդյունքներով հավակնորդների թիվը կկրճատվի մինչեւ 2, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս