Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները խափանել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները խափանել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Ռուս պատգամավորների ներկայությունը միանշանակ չի ընդունվել Վրաստանի խորհրդարանականների կողմից, նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնել ռուս պատգամավորների մասնակցության առնչությամբ:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում վեհաժողովին ներկա Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը նշել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցության դեմ հանդես եկող պատգամավորները չէին լքում խորհրդարանի դահլիճը:  Արդյունքում վեճ է ծավալվել, վեհաժողովի աշխատանքները դադարեցվել են:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով գլխավորում է վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը, «Ֆեյսբուք»  սոցիալական ցանցի իր էջում տեսանյութով տեղեկացրել է, որ մեր պատվիրակությունը դուրս է եկել դահլիճից:

«Մեր պատվիրակությունն ամբողջական կազմով լքեց խորհրդարանը: Երկու կողմում էլ մեզ համար բարեկամ ժողովուրդներ են, ցավալի է, որ նման բաներ են լինում: Շուտով կվերադառնանք Երևան»,-ասել է Ալեն Սիմոնյանը:

Ավելի ուշ Իվետա Տոնոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել այն մասին, որ վրացի ցուցարարները շրջափակել են հյուրանոցի մուտքը, որտեղ հանգրվանել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի անդամ 23 երկրների պատվիրակությունները։ Պահանջը մեկն է՝ դադարեցնել ՌԴ պատվիրակների մասնակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս