Ինչո՞ւ է լռում Գագիկ Ծառուկյանի խնամի Խաչատուր Սուքիասյանը

Խաչատուր Սուքիասյանը Հայաստանում չէ, արձակուրդում է․ 168am-ն այս պատասխանը ստացավ Խաչատուր Սուքիասյանի խոսնակից, երբ փորձում էր նախօրեին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը տեղի ունեցած խայտառակ դրվագների վերաբերյալ որևէ մեկնաբանություն լսել գործարարից։ Պարզվեց՝ այս պահին մեկնաբանություն ստանալ հնարավոր չէ։

Թե ինչո՞ւ խնամի Սուքիասյանն այդպես էլ չի անդրադառնում Ծառուկյանի հետ և շուրջ կատարվողին, թե ինչո՞ւ չփորձեց գոնե դատապարտել 70-ամյա Ծառուկյանին սեփական տան մեջ գետնին տապալելու փաստը, պատմությունն այս մասին լռում է։ Սակայն նախօրեին լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ, ամեն դեպքում, երբ ԱԱԾ-ն ժամեր շարունակ խուզարկում էր ԲՀԿ առաջնորդի տունը, Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ծառուկյանի փեսան, նրա տան բակում է եղել։

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում չէր շրջանցել խնամիների հետ բարեկամության թեման՝ հակառակ հանգամանքի, որ, ինչպես հենց ինքն էր տեղեկացրել, Հովիկ Աբրահամյանի հետ մեկ տարի շփում չի ունեցել, իսկ Խաչատուր Սուքիասյանի հետ՝ վեց ամիս։

«Մեր բարեկամությունը բարեկամություն մնում է»,- ասել էր ԲՀԿ առաջնորդը։

Կարդացեք նաև

Մինչդեռ Խաչատուր Սուքիասյանը Նիկոլ Փաշինյանի՝ Ծառուկյանի տունը ծերանոցի վերածելու գաղափարի մասին հղում էր տվել օրենքին․ «․․․եթե կա օրենքի պահանջ, ես կարծում եմ՝ օրենքով պետք է շարժվենք»։

Ի դեպ, 2020 թվականին, երբ ԱԺ-ն 87 կողմ ձայնով քվեարկել էր Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու օգտին, և նրան ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությանը, երբ ԱԱԾ-ն խուզարկություն էր կատարել Ծառուկյանի առանձնատանը, Խաչատուր Սուքիասյանն այդ անգամ էլ նշել էր, որ թեև ցավում է կատարվածի վերաբերյալ, սակայն չգիտի, թե  իրավական ինչ հարթակում է, ինչի մասին  է խոսքը։

«Իրավաբանական կրթություն չունեմ, նյութերի հետ ծանոթ չեմ, ես իրավունք չունեմ արտահայտվելու»,- ասել էր նա։

Իսկ Սուքիասյանը և Ծառուկյանը խնամիական կապեր են հաստատել 2019 թվականին․ Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին ներկա էր գտնվել նաև Նիկոլ Փաշինյանը՝ աղջիկների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031