Մեքսիկան պատմության մեջ առաջին անգամ դարձել է ԱՄՆ-ի հիմնական առևտրական գործընկերը
Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով գերազանցել է 203 մլրդ դոլարը, ինչն ավելի բարձր է Կանադայի եւ Չինաստանի հետ ամերիկյան առեւտրի ցուցանիշներից:
Այդ մասին ասված է լատինամերիկյան երկրի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ:
«Վերջին տարիների ընթացքում Մեքսիկան ռեկորդային ցուցանիշների է հասել Հյուսիսային Ամերիկայի հետ առեւտրում, իսկ 2019 թվականի առաջին չորս ամիսներին պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի հիմնական առեւտրական գործընկերն է դարձել ավելի քան 203 մլրդ դոլար առեւտրի ծավալով, ինչն ավելի բարձր է Կանադայի եւ Չինաստանի ցուցանիշներից»,-նշվում է հայտարարության մեջ:
Մեքսիկայի Սենատը հունիսի 19-ին ձայների մեծամասնությամբ վավերացրել է Մեքսիկայի, ԱՄՆ-ի եւ Կանադայի ազատ առեւտրի մասին նոր համաձայնագիրը (USMCA կամ T-MEC), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: