Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Մակրոնի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը։

Հանդիպումը տեղի է ունեցել Անկարայի նախագահական համալիրում և անցկացվել մամուլի համար փակ ձևաչափով։

Բանակցություններին Թուրքիայի նախագահի կողմից մասնակցել են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Դողանը և նախագահի արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031