
Պուտինը պատրաստվում է Թրամփի հետ քննարկել աշխարհի անվտանգությունն ու երկկողմ հարաբերությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ քննարկել միջազգային անվտանգության հարցերը եւ երկկողմ հարաբերությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք խոսելու բան ունենք նաեւ միջազգային անվտանգության, զինաթափման ոլորտում,- մոտ ժամանակներս լրանում է Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3 պայմանագրի գործողության ժամկետը,-ու նաեւ բնականոն միջպետական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից բոլոր ոլորտներում, այդ թվում եւ տնտեսության մեջ»,-ասել է Պուտինը՝ հունիսի 20-ին ելույթ ունենալով ուղիղ գծի ընթացքում:
ԼԴ նախագահը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները սխալ են, բայց ամերիկացիները կգան դրա գիտակցմանը եւ կարող են այն շտկել:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա, ըստ իս, դա մեծ սխալ է Միացյալ Նահանգների կողմից, բայց հուսով եմ, որ ինչ-որ ժամանակ կգա դրա գիտակցումը, ու դա կշտկվի»,-ասել է նա: