ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները համատեղ հռչակագրում անդրադարձել են հավաքական պաշտպանությանը, ՌԴ-ին, Ուկրաինային, Իրանին

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերն Անկարայում հուլիսի 7-8-ը տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակել, որում անդրադարձ կա դաշինքի պաշտպանությանը, Ռուսաստանի ներկայացրած սպառնալիքին, Ուկրաինային աջակցությանը, ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը և Իրանին։ Հռչակագրի տեքստը հրապարակվել է ՆԱՏՕ-ի կայքում։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները վերահաստատել են իրենց «անսասան հանձնառությունը դաշինքի երկրների հավաքական պաշտպանությանը»:

«Մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում բոլորի վրա: Մեր միասնությունը, համերաշխությունը և հավաքական ուժը մնում են խաղաղության, անվտանգության և բարգավաճման հիմքը մեր ազատ և ժողովրդավարական երկրներից կազմված դաշինքի մեկ միլիարդ քաղաքացիների համար», – նշված է հայտարարության մեջ:

Հռչակագրում Ռուսաստանը նշվում է, որպես եվրատլանտյան անվտանգության համար «երկարաժամկետ սպառնալիք»։

«Ռուսաստանի կողմից եվրատլանտյան անվտանգությանն ու կայունությանը ներկայացվող երկարաժամկետ սպառնալիքին, ինչպես նաև ահաբեկչության մշտական ​​սպառնալիքին հակազդելու համար դաշնակիցները կատարում են Հաագայի պաշտպանական պարտավորությունը: 2025 թվականին եվրոպացի դաշնակիցները և Կանադան հիմնական պաշտպանական պահանջներում իրենց ներդրումներն ավելացրել են ավելի քան 139 միլիարդ դոլարով: Մեր ներդրումներն ապահովում են մեզ անհրաժեշտ հնարավորությունները՝ միաժամանակ ամրապնդելով մեր արդյունաբերական բազան և դիմադրողականությունը: Այսօր Անկարայում մենք հայտարարում ենք ավելի քան 50 միլիարդ դոլարի նոր գնումների մասին և պարտավորվում ենք ընդլայնել հավաքական արտադրական հզորությունները և համագործակցել արդյունաբերության հետ՝ նորարարություններն արագացնելու համար», – նշված է փաստաթղթում:

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները նշել են, որ դաշինքի եվրոպական անդամները և Կանադան, ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, ստանձնում են դաշինքի պաշտպանության համար ավելի մեծ պատասխանատվություն։

«Մենք կառուցում ենք ապագան. ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ-ում՝ արդիականացված դաշինքում», – նշում են դաշնիքի անդամ երկրների ղեկավարները՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն հանձնառու է պահպանել իր մարտական ​​առավելությունը և ներդրումներ է կատարում զինված ուժերի տարբեր ասպեկտներում։

Բացի այդ, ըստ հռչակագրի, Ուկրաինան նպաստում է անդրատլանտյան անվտանգությանը, և դաշնակիցները միավորված են Ուկրաինային ցուցաբերվող անսասան աջակցության հարցում՝ ընդգծելով, որ այդ աջակցությունը պետք է լինի արդար, կանխատեսելի և կայուն երկարաժամկետ հեռանկարում։

Դաշնակիցները նաև խոստացել են 2026 թվականի համար Ուկրաինային տրամադրել 70 միլիարդ եվրոյի ռազմական տեխնիկա, օգնություն և ուսուցում, ինչպես նաև հաստատել են իրենց ինքնիշխան պարտավորությունները՝ 2027 թվականին պահպանելու առնվազն համարժեք մակարդակներ։

Դաշնակիցները նաև վերահաստատել են, որ Իրանը «երբեք չպետք է միջուկային զենք ունենա», և կոչ են արել Իրանին լիովին հարգել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031