Հոնկոնգի վայրի վարազը խուժել է մետրոյի կայարան և վիրավորել մի կնոջ
Հոնկոնգի իշխանությունները մտահոգված են վայրի վարազների աճած գլխաքանակից, որոնք ավելի ու ավելի հաճախ են իջնում կանաչ բլուրներից եւ «հարձակումներ» սարքում մեգապոլիսի փողոցներում՝ առաջացնելով բնակիչների խուճապը: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը:
Վերջին ժամանակներս այդ կենդանիները պարբերաբար հայտնվում են բնակելի միկրոշրջաններում, առեւտրական կենտրոնների եւ նույնիսկ դպրոցների մոտ: Հունիսի 19-ի երեկոյան վարազներից մեկը Kennedy Town խտաբնակ թաղամասում խուժել է մետրոյի կայարան եւ այնտեղ վիրավորել մի կնոջ:
Գետնուղու աշխատակիցները եւ ոստիկանները կենդանուն մեկուսացրել են մետաղական փակոցներով եւ կանչել անասնաբույժների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: