ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հորդորում են անհապաղ միջոցներ ձեռնարկել վերականգնելու խաղաղության եւ առարկայական բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել մամուլի հաղորդագրությամբ հունիսի 20-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Վաշինգթոնում հանդիպումից հետո:

ԱԳ նախարարները հստակեցրել են իրենք դիրքորոշումները եւ ակնկալիքները մարդասիրական եւ անվտանգության միջոցների կիրառման առնչությամբ, որոնք առաջարկվել էին միջնորդների կողմից տարածաշրջան վերջին այցի ընթացքում: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Ցավով արձանագրելով վերջին կորուստները ՝ համանախագահները հորդորել են կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել վերականգնելու խաղաղության եւ առարկայական բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտը։

Նրանք կոչ են արել կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որեւէ սադրիչ գործողությունից՝ ներառյալ դիպուկահարների կիրառումից և շփման գծում ու սահմանում ինժեներական աշխատանքներից:

Կարդացեք նաև

Համանախագահները և արտգործնախարարները համաձայնության են եկել ներկայումս առկա ուղիղ կապի միջոցից լիարժեք օգտվելու կարևորության շուրջ, որպեսզի կարողանան արագ արձագանքել և նվազեցնել լարվածության վտանգը։

Արտգործնախարարները համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հովանու ներքո»:

https://www.facebook.com/MFA.Armenia/videos/311493596468710/

Տեսանյութեր

Լրահոս