«ԱԱԾ աշխատակիցները մրջյունների նման հարձակվել էին Ծառուկյանի վրա… այս մարզիկներն աշխարհով մեկ ճանաչված են ու այսպես լո՞ւռ, մի ծպտուն չեն հանում». Իսրայել Հակոբկոխյան

Բռնցքամարտիկ, բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի խոսքով՝ քննադատությունները, որոնք այսօր հայ հասարակությունն ուղղում է որոշ մարզիկների՝ տեղին է, քանի որ այն ամենը, ինչ նրանց համար արել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որևէ մեկը չի արել։ Սակայն այսօր բոլոր այդ մարզիկները լուռ են, այնպես են դիրքավորվել, կարծես թե հենց այդպես էլ պետք է լիներ։

«Երևի Նիկոլի նման իրենք էլ են ուրախանում, որ Գագիկ Ծառուկյանի նման ազգանվեր մարդու նկատմամբ հիմարություններ են անում։

Երեկվա ՔԿ տարածած տեսանյութը նայեցի, հավանաբար Նիկոլը միշտ նվաստացած է եղել, հիմա իր անցյալը հիշելով, թե ով է եղել ու ինչ է եղել, ցանկանում է մյուսներին էլ այդ վիճակում դնել, որպեսզի բավականություն ստանա։ Հիմարություններ անելով՝ ինքն իր անցյալն է վերհիշում ու հաճույք է ստանում այն մտքից, որ միայն ինքը չի նման վիճակում եղել։

Նիկոլը չի հասկանում,  որ նման քայլերով հարգանք վայելող մարդկանց ավելի է բարձրացնում ժողովրդի աչքում։ Եթե եղել են մարդիկ, որոնք Գագիկ Ծառուկյանին չեն հարգել, նման բաներ տեսնելով՝ սկսում են հարգել։ Կարծում եմ՝ նման բաներով Նիկոլը հերոսացնում է, որովհետև նվաստ մարդը երբեք չի կարող այլ մարդկանց նվաստացնել»,- 168.am հետ զրույցում ասաց Իսրայել Հակոբկոխյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի կալանավորման և մարզիկների լռության մասին։

Կարդացեք նաև

Նա խորը ցավ է ապրում, քանի որ շատ ու շատ մարզիկներ ժամանակին պատրաստ էին Գագիկ Ծառուկյանի համար հոգի տալ, բայց այսօր նրանցից որևէ մեկի ձայնը չի լսվում։

«Ախր այս մարզիկներն աշխարհով մեկ ճանաչված են ու այսպես լո՞ւռ, մի ծպտուն չեն հանում, անցել են ընդհատակ։ Իրենք են առաջին դրոշակակիրները, եթե խոսեն՝ իրենց անունի հետ որևէ բան չի լինի, այդ անունն արդեն ձեռք են բերել։

Հիշո՞ւմ եք, հացադուլի էի նստել, մի մարզիկ չեկավ ինձ այցի։ Երբեմն փոշմանում եմ, որ մարզիկ եմ եղել ու այդ մարդկանց հետ միասին մարզաշխարհ եմ ներկայացրել։

Անարժան մարդու համար չի կարող մարդու արածը գնահատվել։ Նիկոլ Փաշինյանը երբ անդրադարձել էր իմ հացադուլին, առաջին ելույթին ասել էր, թե ինչ-որ մեկի նկարով շապիկ են հագցրել, հետո կողքից երևի ասել էին՝ «Պուտինի ականջը կընկնի ու քեզ համար լավ չի լինի»։ Արդեն հաջորդ ելույթի ժամանակ մեղմացել էր, վախեցել էր երևի։ Այս ի՞նչ հիմար վիճակում ենք մենք հայտնվել»,- հավելեց Իսրայել Հակոբկոխյանը։

Մեր զրուցակիցը նաև ասաց՝ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշել է պայքարել բնության դեմ, բայց չի հասկանում, որ եթե այդ ամենը սկիզբ ունի, ապա ավարտ էլ ունի, հավերժ որևէ բան չկա։

«Այդ աթոռը հավերժ չէ, ոչ մի բան հավերժ չէ։ ԱԱԾ աշխատակիցները մրջյունների նման հարձակվել էին Ծառուկյանի վրա, ախր սա մեր ազգի դժբախտությունն է, մեր երկրի անարգանքը։

Եթե դու հայ ես, ինչպե՞ս կարող ես քո ազգակցի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերես։ Իրենք այն տեսակն են, որ կենդանիներին են նույնիսկ բռնում, տանում ու սատկացնում»,- ընդգծեց Իսրայել Հակոբկոխյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031