Թուրքերը ռուսներից կարող են գնել S-400-ների ևս մի քանի մարտկոց, եթե ԱՄՆ-ն շարունակի ճնշումները

Թուրքիայի ռազմաօդային ուժերում նախկինում ծառայած գեներալ-լեյտենանտ Էրդողան Քարաքուշը խոսել է վերջին շրջանում  պաշտոնական Անկարայի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած ճնշումների մասին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Միջանկյալ նշենք, որ ամերիկյան ճնշումները պայմանավորված են ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման ռուս-թուրքական գործարքով:

Ամերիկացի պաշտոնյաները մի քանի անգամ արդեն զգուշացրել են, որ, եթե թուրքական կողմը ձեռք բերի այդ համակարգերը, ապա Վաշինգտոնը Թուրքիային չի մատակարարի նոր սերնդի F-35 կործանիչները։

Թուրք զինվորականը պնդել է, որ եթե ամերիկյան կողմից ճնշումները շարունակվեն, ապա Թուրքիան, ի պատասխան այդ ամենի, Ռուսաստանից կգնի S-400 ևս 10 մարտկոց, իսկ F-35- փոխարեն կգնի չինական կործանիչներ։

«Եթե ԱՄՆ-ի հետ կամուրջներն ամբողջովին վերացվեն, ապա Թուրքիան S-400-ների 4  մարտկոցի տեղը կունենա 10 մարտկոց։  Դրա հետ մեկտեղ Թուրքիան F-35-ների փոխարեն Չինաստանից կգնի կործանիչներ։  Դա էլ կնշանակի Չինաստանի ներգրավում այս տարածաշրջանում»,- ասել է  Քարքուշը։

Տեսանյութեր

Լրահոս