Զելենսկին մտադիր է նախագահի վարչակազմը տեղափոխել Լենինի նախկին թանգարան
Վլադիմիր Զելենսկին ծանոթացել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի շենքից, որը գտնվում է Կիեւի կենտրոնի Բանկովայա փողոցում, նոր շենք՝ «Ուկրաինայի տուն» տեղափոխվելու հայեցակարգին, որտեղ նախկինում եղել է Լենինի թանգարանը: Հունիսի 20-ին համապատասխան տեսանյութը զետեղվել է պետության ղեկավարի անձնակազմի Telegram-ալիքում։ «Ինձ շատ դուր էգալիս»,- այսպես է մեկնաբանել Զելենսկին ճարտարապետների եւ դիզայներների կողմից իրեն ներկայացված տեղափոխման հայեցակարգը:
Մասնագետները Զելենսկուն բացատրել են տեղափոխման իրագործելիությունը եւ այն, թե ինչ տեսք կարող է ունենալ նրա նոր աշխատավայրը: Նրանք նշել են, որ «Ուկրաինայի տան» մակերեսը կազմում է 8 հազար քառակուսի մետր, այն կարող է տեղավորել նախագահի պոտենցիալ պաշտոնավայրի 650 աշխատակիցների: Բանկովայա փողոցում նախագահի վարչակազմի ներկայիս շենքում Զելենսկին առաջարկել է կազմակերպել «պատմության լավ թանգարան»:
«Ուկրաինայի տունը» երկրի գործարար, հասարակական-քաղաքական, լուսավորչական եւ մշակութային կյանքի կենտրոններից մեկն է: Այն գտնվում է Կիեւի Վլադիմիրսկայա գորկա զբոսայգու հարավային մասում՝ Կրեշչատիկ փողոցի ամենասկզբում՝ Եվրոպական հրապարակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: