
Հնդկաստանի՝ մեծությամբ վեցերորդ քաղաքը մնացել է առանց ջրի

Հնդկաստանի՝ մեծությամբ վեցերորդ քաղաքը՝ Թամիլնադի նահանգի Չեննայը, մնացել է առանց ջրամատակարարման։
India Today-ը նշում է, որ բոլոր երեք լճերը՝ Պունդին, Կարմիր բլուրները եւ Չոլավարամը, որոնք գտնվում են քաղաքի մերձակայքում, ցամաքել են սաստիկ տապի հետեւանքով: Նշվում է, որ միլիոնավոր բնակիչներ ջրի պակասի հետ կապված խնդիրներ ունեն: Խմելու ջրի մատակարարումները մարդկանց համար իրականացվում են բեռնատարներով, նրանք դրա համար ստիպված են հսկայական հերթ կանգնել:
Հաղորդվում է, որ քաղաքում արդեն ավելի քան 50 տարի ապրող բնակիչները, ավելի վաղ երբեք չեն բախվել նման ճգնաժամի: Անցած շաբաթ Հնդկաստանի առանձին շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճանը:
Չեննայը Հնդկաստանի՝ մեծությամբ վեցերորդ քաղաքն է՝ աշխարհում մեծությամբ 41-րդ քաղաքային ագլոմերացիան: Քաղաքի բնակչությունը, 2011 թվականի մարդահամարի համաձայն, կազմել է 4,6 մլն մարդ, սակայն արվաձանների հետ միասին այն կազմում է մոտավորապես 9 միլիոն մարդ: