
Վրաստանի ընդդիմությունը պահանջել է խորհրդարանի խոսնակի հրաժարականը

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները պահանջել են խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականն այն բանից հետո, երբ Ուղղափառության միջխորհրդարանական ասոցիացիայի (ՈւՄԱ) նախագահ Սերգեյ Գավրիլովը Թբիլիսիում բացել է նստաշրջանը՝ զբաղեցնելով օրենսդիր մարմնի նախագահի աթոռը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Թբիլիսիում ընթանում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր նստաշրջանը, որին մասնակցում են Ռուսաստանից ժամանած պատվիրակներ՝ Ուղղափառության միջխորհրդարանական ասոցիացիայի նախագահ Սերգել Գավրիլովի գլխավորությամբ:
ՈւՄԱ-ի առավոտյան նստաշրջանը հունիսի 20-ին կայացել է խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում: Գավրիլովը բացել է նստաշրջանը՝ զբաղեցնելով Վրաստանի խորհրդարանի ղեկավարի աթոռը: Դա առաջացրել է «Միասնական ազգային շարժումից» եւ «Եվրոպական Վրաստանից» ներկա գտնվող ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը: Ընդդիմադիրները լքել են դահլիճը, նիստն ընդհատվել է:
Մելիան լրագրողներին հայտարարել է, որ «Կոբախիձեն պատասխանատվություն է կրում տեղի ունեցած իրադարձությունների համար եւ պետք Է անհապաղ նրա պաշտոնազրկման գործընթաց սկսվի: Նրա կոչին միանում են ընդդիմադիր մյուս կուսակցությունների անդամները: Զուգահեռաբար Թբիլիսիում հանրահավաք Է անցկացվում մի քանի հարյուր ակտիվիստների մասնակցությամբ, որոնք պահանջում են, որ ռուս պատվիրակներն անհապաղ հեռանան երկրից:
Հանրահավաքի մասնակիցները փակել են Ռուսթավելի կենտրոնական պողոտան, նրանք պարզել են ազգային դրոշներ եւ հակառուսական կարգախոսներ են վանկարկում: Վրացի ընդդիմադիրների դիրքորոշումը հատուկ հայտարարությամբ պաշտպանել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն: