Հնդկաստանում մարդատար ավտոբուսն ընկել է գետը, յոթ երեխա անհայտ կորել է
Առնվազն յոթ երեխա է անհայտ կորել խոշոր վթարի հետեւանքով, որը տեղի է ունեցել Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգում: Այդ մասին հայտնել է տարածաշրջանի ոստիկանությունը: Միջադեպը տեղի է ունեցել այդ տարածաշրջանի մայրաքաղաք Լաքնաուի մերձակայքում: Ավտոբուսը, որում եղել է 29 մարդ, գիշերը վերադառնալիս է եղել հարսանիքից:
Անհայտ պատճառներով վարորդը կորցրել է կառավարումը, ինչի պատճառով ավտոմեքանան շրջվել է եւ ընկել գետը: Տեղացի բնակիչներին հաջողվել է մինչեւ անհետաձգելի ծառայությունների ժամանումը փրկել բոլոր 22 չափահասաներին, սակայն երեխաների հետքը հայտնաբերել չի հաջողվել: Ոստիկանությունը կարծում է, որ ուժեղ հոսանքը կարող էր նրանց հեռու տարած լինել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից: Գործողությանը ներգրավվել է ջրասուզորդների խումբը, բայց երեխաների որոնումներն առայժմ արդյունք չեն տվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: