Բաժիններ՝

Բրիտանական հեռուստատեսությունում նոր ալիք կգործարկվի առանց Brexit-ի վերաբերյալ նորությունների

Sky News բրիտանական հեռուստաընկերությունը պլանավորել է հոկտեմբերի 16-ին գործարկել նոր ալիք, որը չի լուսաբանի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ նորությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ հաղորդվում է հեռուստաընկերության կայքում:

Հեռուստաալիքը հաղորդումներ կհեռարձակի երկուշաբթի օրվանից ուրբաթ՝ տեղական ժամանակով ժամը 17-ից մինչեւ 22-ը:

«Sky News Brexit-Free-ն (Sky News-ն առանց Brexit-ի) համարձակ որոշում է: Բայց այն բանից հետո, երբ մենք հետեւեցինք հանրային կարծիքին վերջին շաբաթների ու ամիսների ընթացքում, հասկացանք, որ մեր հանդիսատեսները իրենց համար ինչ-որ արժեքավոր բան կգտնեն նման ձեւաչափի ալիքում»,-հայտարարել է Sky News-ի ղեկավար Ջոն Ռայլին:

Վերջին հարցումների համաձայն, որոնց հղում է անում ալիքը, բրիտանացիների մեկ երրորդը հրաժարվել է նորություններ դիտելուց ԵՄ-ից Մեծ Բրիտանինայի դուրս գալու շուրջ չդադարող բանավեճերի պատճառով: «Նոր հեռուստաալիքը մարդկանց հնարավորություն կտա փոքր-ինչ հանգստանալ Brexit-ից»,-նշել է հեռուստաընկերության ղեկավարությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս