ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել Եվրամիության արտադրանքի վրա
ԱՄՆ-ը հոկտեմբերի 18-ից 10 տոկոսի չափով նոր մաքսատուրքեր է սահմանում Եվրամիության օդանավերի եւ 25 տոկոսի չափով՝ գյուղատնտեսական ու արդյունաբերական արտադրանքի վրա, այդ որոշումը դարձել է Միացյալ Նահանգների 2004 թվականի հայցով Առեւտրի համաշխարհային կազմակերպության Վեճերի լուծման մարմնի վճռի արդյունքը։
Հոկտեմբերի սկզբին ԱՀԿ-ի միջնորդ դատավորները հավաստել էին այն ապրանքների ծավալը, որոնց վրա կարող են լրացուցիչ ամերիկյան մաքսատուրքեր սահմանվել: Airbus-ի սուբսիդավորման պատճառով Եվրամիության կողմից ԱՄՆ-ին պատճառված վնասի փոխհատուցման շրջանակում ամերիկյան կողմը կարող է ԵՄ-ի նկատմամբ պատասխան միջոցներ ձեռնարկել տարեկան 7,496 մլրդ դոլարը չգերազանցող գումարով, այն ժամանակ հայտնել էր կազմակերպությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: